
LERNSTIFT. ՉԱՓԱԶԱՆՑ “ԽԵԼԱՑԻ” ԳՐԻՉ
Մենդի և Ֆալկա Վոլսկեր ամուսիններն ստեղծել են “խելացի” գրիչ: Այն ունակ է ոչ միայն ուղղել ուղղագրական սխալները, այլև կատարելագործում է գրողի ձեռագիրը:
Ամուսնական զույգի մոտ նման գրիչ ստեղծելու գաղափարը ծագել է իրենց դպրոցական որդու շնորհիվ: Ամուսինները պատմում են, որ իր գրած արդեն առաջին իսկ բառերում նա շատ սխալներ է թույլ տվել:
Lernstift գրիչն աշխատում է երկու ռեժիմով. “ուղղագրական” և “ձեռագիր”: Եթե սարքը հայտնաբերում է ուղղագրական
սխալ կամ ոչ գեղեցիկ գրված տառ, այն սկսում է ձայն արձակել և շարժվել:
Զանգվածային թողարկումից առաջ գրիչն ստեղծողները ծրագրում են լրացուցիչ սենսորներ տեղադրել և ապահովել կապը համակարգչի հետ: Գրիչի մոտավոր արժեքը կկազմի 60-100 դոլար:
04.03.2013