ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ԳՈՂԱՑՎԱԾ ՋՈՒԹԱԿԸ ԳՏՆՎԵԼ Է

Բուլղարիայում գտնվել է Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը: Երաժշտական գործիքը գնահատվում է 1,2 միլիոն ֆունտ (1,8 միլիոն դոլար):

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններն արդեն հաստատել են ջութակի հայտնաբերման փաստը: Միևնույն ժամանակ, Ստրադիվարիուսի ջութակի իսկությունը պաշտոնապես կհաստատվի միայն փորձագետների հետ քննարկումներից հետո, ընդգծել է բրիտանական իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Ավելի քան 300 տարի առաջ ստեղծված երաժշտական գործիքը գողացվել էր 2010 թվականի աշնանը հայտնի ջութակահար Մին Չին Կիմի (Հարավային Կորեա) մոտից, ով ելույթ էր ունենում լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի հետ:

05.03.2013