“Իվերիա” վրացական բարեգործական համայնքը. ե՞րբ է այն ստեղծվել և ինչպիսի՞ նպատակներ է հետապնդում


Հայաստանում “Իվերիա” վրացական բարեգործական համայնքը 1997 թվականին գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն:

Համայնքի հիմնադիրը և առաջին նախագահը եղել է Թինա Լևանի Ասաթիանին, իսկ փոխնախագահը` Սվետլանա Նամչևաձեն: “Իվերիայի” հիմնական նպատակներն են եղել Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային, կրթական և գիտական կապերի ամրապնդումը, այս երկու պետությունների պատմական և մշակութային ժառանգությունների հետ ծանոթացումը:

2000թ. ՀՀ նախագահի խորհրդականին կից Ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհրդի ձևավորումից հետո “Իվերիայի” առջև դրված նպատակների շրջանակն ընդլայնվեց`ի դեմս մայրենի լեզվի և ազգային մշակույթի պահպանման:

Համակարգող խորհրդի կազմում տարբեր ժամանակներում ներգրավված են եղել Թինա Ասաթիանին, Լիլի Յաշվիլին, իսկ ներկայումս համայնքն այնտեղ ներկայացնում են Սվետլանա Նամչևաձեն և Էթերի Ցոմայան:

Համայնքի անդամներից Սվետլանա Նամչևաձեն, Նինո Սպանդերաշվիլին, Արմինե Խզմալյանը, Էթերի Ցոմայան, Նաիրա Չովելիձեն, Լիլի Յաշվիլին, Գայանե Խոստիկյանը, Իվան Գիորգաձեն և Աննա Բարսեղյանը ներգրավված են ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կազմում:

Համայնքն ունի կիրակնօրյա դպրոց, որը գործում է 1997 թվականից ի վեր: Դպրոցի աշխատանքների համակարգողը Նաիրա Չովելիձեն է: Այնտեղ դասավանդում են Նինո Սպանդերաշվիլին` վրացերեն և ազգային պարեր, Լիանա Սամադալաշվիլին` վրացերեն, Մարինա Կուշիյանը և Մարինա Սարգսյանը` երգեցողություն, Էթերի Ցոմայան` պատմություն և Նաիրա Չովելիձեն` աշխարհագրություն: 2011 թվականից ի վեր համայնքում գործում է “Ցիցինատելա” համույթը` Ն. Չովելիձեի գլխավորությամբ, ով համախմբեց ավագ սերնդի ներկայացուցիչներին:

2004 թվականից ի վեր լույս է տեսնում համայնքի համանուն` “Իվերիա” ամսաթերթը: Վերջինս լուսաբանում է համայնքի բոլոր միջոցառումները, տպում նորություններ Վրաստանից, ներկայացնում նյութեր մշակույթի, գիտության և արվեստի բնագավառի ակնառու գործիչների մասին, լուսաբանում Հայաստանի և Վրաստանի միջև անցյալում եղած և ներկայումս առկա բարեկամական կապերը:

Սվետլանա Նամչևաձե

“Իվերիա” վրացական բարեգործական համայնքի նախագահ, Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին: Կարդալ ավելին…

Հայաստանում Հունական համայնքի պատմությունը և ներկայիս կառուցվածքը

Հայաստանի Ասորիները

Հայաստանի գերմանացիների “Տևտոնիա” մշակութային հասարակական կազմակերպություն

Հայաստանի քրդերը

“Աթուր” Հայաստանի Ասորիների Ասոցիացիայի 2012թ.-ին իրականացրած միջոցառումները