ՀՈՒՆԳԱՐԻԱ. ԲՈՂՈՔ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Բուդապեշտում մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների դեմ, որոնք, ինչպես կարծում են ԵՄ-ում, խախտում են ժողովրդավարական սկզբունքները:

Երկուշաբթի հաստատված մի քանի փոփոխությունները մասնավորապես փոխում են Հունգարիայի Սահմանադրական դատարանի որոշ դրույթներ և սահմանափակում են օրենքները վիճարկելու վերջինիս իրավունքը:

12.03.2013