ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՀՔԳ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՌԱԼԵԶՈՒ «ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»

Լույս է տեսել Եվրոպայի Հարևանության Քաղաքականության Գործիքի (ԵՀՔԳ) տեղեկատվական կենտրոնի կողմից պատրաստված «Եվրամիության ֆինանսավորումը Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների և Ռուսաստանի համար» տեղեկատուն: Այն հասանելի է չորս լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և ռուսերեն։ Այս մասին տեղեկացնում է ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոնի պաշտոնական կայքը:

ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոնի հրատարակությունների շարքում այս հրատարակության խնդիրն է ներկայացնել, թե ինչպես են ԵՀՔ երկրներում աշխատում նախաձեռնությունների ֆինանսավորման կոնկրետ մեխանիզմները, ովքեր են դրանցով զբաղվում և ինչպես կարելի է այդ մասին ավելին իմանալ։

12.03.2013