ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ

Մարտի 13-14-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
13.03.2013