“Իվերիա” վրացական բարեգործական համայնքի գործունեությունը և միջոցառումները

Իր գոյության 15 տարիների ընթացքում “Իվերիան” իրականացրել է մի շարք նախագծեր:

Սպիտակի երկրաշարժից հետո “Իվերիան” օգնել է երեխաներին հոգեբանական վերականգնման հարցում Վանաձորի “Արալեզ” վերականգնողական կենտրոնում, ինչպես նաև “Կարմիր Խաչի” միջազգային վերականգնողական կենտրոնում: Թինա Ասաթիանին ՀՀ նախագահի և իր արտերկրյա կոլեգաների օժանդակությամբ հսկայական և անգնահատելի օգնություն է ցուցաբերել “Ունիսոն” և “Փարոս” մշակութային-կրթական կենտրոնի հաշմանդամություն ունեցող անձանց Անգլիայում, Իտալիայում, Վրաստանում և այլ վայրերում անցկացվող միջազգային փառատոններին մասնակցություն ունենալու հարցում: Համակարգչային դասընթացներ են կազմակերպվել (դասավանդող` Ն.Չովելիձե), որին տարիներ շարունակ անվճար մասնակցել են սահմանափակ հնարավորություններով մարդիկ և իրենց ընտանիքի անդամները:

Այս տարիների ընթացքում ուսուցողական դասախոսություններ են անցկացվել և սեմինարներ կազմակերպվել. Թինա Ասաթիանին դասախոսել է ԵՊՀ-ում “Ժամանակակից ֆիզիկայի մասին”, հրթիռային զորքերի առաջին մարշալ Ա.Գելովանիի մասին, ականավոր հայ ֆիզիկոս եղբայրներ Ալիխանովների մասին, Մերի Չոլակյանը դասախոսել է “Լ.Գուդիաշվիլիի և Ե.Քոչարի մասին”, Էթերի Ցոմայան ներկայացրել է Վրաստանի և Հայաստանի պատմության մասին դասախությունների շարքը, Նաիրա Չովելիձեն “Շոտա Ռուսթավելիի և իր ժամանակաշրջանը” խորագրով գրական երեկո է անցկացրել, Լիանա Սամադալաշվիլին “Մուխրան Մաչավարիանիի բանաստեղծությունները” թեմայով գրական հավաքածու է ներկայացրել:

Համայնքի մշակութային գործունեությունն իր մեջ ներառում է մի շարք համերգներ և ելույթներ: Դրանցից առավել տպավորիչ էին հետևյալները: 1999 թվականին Ա.Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կազմակերպվել է գրական-երաժշտական կոմպոզիցիա` նվիրված Ա.Ս.Պուշկինի 200-ամյակին, ավտոբուսային ուղևորություն դեպի Վրաստան` “Պուշկինը Կովկասում” միջովառմանը մասնակցելու, համերգ նվիրված Ա.Ս.Պուշկինի 200-ամյակին Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան Հայկական թատրոնում (ծրագրի սցենարը և երաժշտությունը` Ս.Նամչեվաձեի): Ավտոբուսային ուղևորությունը զուգակցվեց Մցխեթա, Ջվարի, Սագուրամոյում Ի.Չավչավաձեի թանգարան, Ցինանդալիում Ա.Չավչավաձեի տուն-թանգարան էքսկուրսիաներով: Մի քանի տարի շարունակ Երևանում “Իվերիայի” կողմից կազմակերպվել են համերգներ Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ:

Սպիտակի երկրաշարժի 10-րդ տարելիցի կապակցությամբ “Իվերիան” համերգ կազմակերպեց, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան Պետական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում: Համերգին մասնակցեցին համայնքի երիտասարդ կատարողները և Երևանի կոնսերվատորիայի ուսանողներ: 2001 թվականին Հայաստանի` քրիստոնությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված ֆոնդի աջակցությամբ տեղի էր ունեցել համերգ: Դա Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաների ուսանողների համատեղ համերգ էր, որը տեղի էր ունեցել Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Նածագծի հեղինակը և կազմակերպիչը Սվետլանա Նամչեվաձեն էր: 2008 թվականին ԵԱՀԿ օժանդակությամբ “Իվերիան” Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգ էր կազմկերպել: Դա համերգ-փառատոն էր, որին մասնակցեցին նաև Հայաստանի մյուս ազգային փոքրամասնությունների համայնքները: Մեր վոկալ անսամբլը և պարային խումբը մասնակցել են ՀՀ Ազգային փոքրամասնությունների հարցերով համակրգող խորհրդի, “Գայանե” ՀԿ-ի կողմից Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Ախթալայում և Երևանում կազմակերպված համերգներին, փառատոններին:

Մենք մասնակցել ենք ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ամենամյա փառատոններին, գեղարվեստական և գրքի ցուցահանդեսներին, մասնակցել ենք միջազգային կոնֆերանսների, սեմինարների և թրեյնինգների Հայաստանում և Վրաստանում, իչպես նաև հեռուստա- և ռադիոհաղորդումների:

Համայնքի անդամների համար մշտապես կազմակերպվում են էքսկուրսիաներ Հայաստանում` դեպի Ծաղկաձոր, Խոր Վիրապ, Գառնի-Գեղարդ, Արզնի, Սաղմոսավանք, Դիլիջան, Սևան: Քանիցս հաճախել ենք Երևանի բոլոր թանգարանները` ներառյալ Մատենադարնը:

Համայնքի անդամները Թբիլիսոբայի տոնին մեկնում են Վրաստան:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի շնորհիվ մենք հնարավորություն ունենք պատարագ մատուցել Վրաց ուղղաձառ եկեղեցիում, որտեղ պարբերաբար հաճախում են համայնքի անդամները:

“Իվերիայի” կողմից գրքեր են հրատարակվել. “Գևորգ Գրիգորյան (Ջոտտո)” հեղ.` Մ.Ա.Այվազյան, “Բանաստեղծություններ” հեղ.` Դիանա Ուկլեբա, “Մեր Թբիլիսի” խորագրով բանաստեղծությունների հավաքածու համայնքի հեղինակների կողմից: Հայերենով լույս են տեսել Ջաբուա Ամիրեջիբիի ստեղծագործություններից հատվածներ, “Իմ և քո Վրաստանը” խորագրով վրաց գրողների պատվածքներ, “Վրացական հեքիաթներ”, որոնք վրացերենից հայերեն է թարգմանել Մակվալա Գեուրկովա-Սահակյանը: Հայերեն թարգմանված վրացական հեքիաթների մասին ներկայացվել է նաև “Շողակաթ” հեռուստաալիքով:

Համայնքի երիտասարդությունը մասնակցել է ամերիկյան “Հայաստանի պատանեկան նվաճումներ` հանգիստ և կրթական խաղեր Ծաղկաձորում” ծրագրին, Լուսակերտում անցկացված առաջնորդների թրեյնինգին, Ծաղկաձորում անցկացված “Մշակույթների երկխոսությանը”, 2010 թվականի Դելֆյան խաղերին` որպես կամավորներ:

Համայնքում ձևավորվել է “Բրեյն ռինգ” խաղի գիտակների թիմ` Ն.Չովելիձեի ղեկավարությամբ: Պարբերաբար խաղեր են կազմակերպվում նաև համայնքի ներսում:

Մեր երեխաները մյուս ազգային փոքրամասնությունների երեխաների հետ միասին մի քանի տարի շարունակ հանգստացել են Դիլիջանի, Աղվերանի և Եղեգիսի ամառային ճամբարներում:

2011-2012 թվականներին Նինո Սպանդերաշվիլին, Լիանա Սամադալաշվիլին, Լուիզա Նաթենաձեն, Սիրանույշ Բաբախանովան, Նաիրա Չովելիձեն հաջող մասնակցություն են ցուցաբերել “Վրացական վայելչագրություն” մրցույթին: 2012 թվականին Նաիրա Չովելիձեն և Սիրանույշ Բաբախանովան հաղթել են “Վայելչագիրների ընտանիք” անվանակարգում:

Մի քանի տարի շարունակ համայնքի երիտասարդներն իրենց հանգիստն անցակցրել են Վրաստանում:

Սվետլանա Նամչևաձե

“Իվերիա” վրացական բարեգործական համայնքի նախագահ, Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր կազմակերպության առաջնային նպատակներից է նպաստել համաեվրոպական ընդհանրական արժեքային համակարգի տարածմանը: Իսկ, ինչպես գիտենք, եվրոպական արժեհամակարգի հիմնական տարրերից է տվյալ հասարակության բոլոր անդամների հավասար ներգրավվածությունը պետության սոցիալ-քաղաքական, մշակութային և մնացած այլ ոլորտներում: ՀՀ-ում առկա հայաստանյան ազգային փոքրամասնությունների, նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների գործունեության մասին տեղեկացվածության բարձրացումը մեր հասարակության շրջանում կարևոր խնդիր է: Մյուս կողմից մեր նպատակներից է նաև նպաստել ՀՀ-ում գործող և եվրաինտեգրմանը աջակցող հայաստանյան ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների արդյունավետ գործունեությանը և ակտիվորեն համագործակցել նրանց հետ: Հետևաբար մենք մեր պարտքն ենք համարում մեր ունեցած ռեսուրսների սահմաններում հնարավորինս հասնել նշված նպատակներին: Կարդալ ավելին…

Հայաստանում Հունական համայնքի պատմությունը և ներկայիս կառուցվածքը

Հայաստանի Ասորիները

Հայաստանի գերմանացիների “Տևտոնիա” մշակութային հասարակական կազմակերպություն

Հայաստանի քրդերը

“Աթուր” Հայաստանի Ասորիների Ասոցիացիայի 2012թ.-ին իրականացրած միջոցառումները

   “Իվերիա” վրացական բարեգործական համայնքը. ե՞րբ է այն ստեղծվել և ինչպիսի՞ նպատակներ է հետապնդում