Ցանկանու՞մ եք աշխատել Գերմանական Խորհրդարանում

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի համալսարանների հետ համատեղ ամեն տարի տրամադրում է 120 կրթաթոշակներ 28 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

Ծրագիրը տևում է մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Մասնակից երկրներն են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիան և Հերցեգովինան, Բուլղարիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Կոսովոն, Խորվաթիան, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդավիան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան, Ուկրաինան, Հունգարիան և ԱՄՆ:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ: Գերմանիայի Բունդեսթագը ՄԽԿ-ծրագրի օգնությամբ նպաստում է մասնակից երկրներում դեմոկրատական վերնախավերի կայացմանն ու ամրապնդմանը և միաժամանակ այդ երկրներում որոշում ընդունողների և մուլտիպլիկատորների ցանց է ստեղծում:

Մասնակիցները Գերմանիայի Բունդեսթագի բյուջեից ստանում են ամսական կրթաթոշակ 450 եվրոյի չափով: Բացի այդ, այն հոգում է բնակության, բժշկական և պատահարների ապահովագրության, ինչպես նաև Բեռլին ժամանելու և մեկնելու ճանապարհային ծախսերը:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար, կարող եք սեղմել այստեղ: