
ԼՈՆԴՈՆ. ԱՅՍ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԿԱՐԵԼԻ Է ՆԱԵՎ ՈՒՏԵԼ
Անգլիայի մայրաքաղաքում բացվել է անսովոր “հյուրանոց”, որն ամբողջությամբ պատրաստված է քաղցրավենիքներից: Համարներում կարելի է գտնել գունավոր բեզեից պատրաստված գորգ, լոգարան, որի մեջ լցված է կարամելային ադի-բուդի, թխվածքաբլիթներից պատրաստված լամպեր և այլն:
Այս հաստատությունում կարելի է ուտել անգամ պատերը և պատուհանագոգերը, որոնք պատրաստված են կոնֆետից: Ողջ կահույքը, ակսեսուարները պատրաստված են բիսկվիտից, նուշի թխվածքաբլիթից, բեզեից, կրեմից, մարցեպանից և այլ քաղցրավենիքներից:
Համարների պատրաստման աշխատանքներին մասնակցել են 14 մասնագետներ: Նրանք “շինարարական նյութերի” պատրաստման վրա ծախսել են 2 հազար ժամ և ևս 9 հարյուր ժամ հաստատությունը ձևավորելու համար:
Հյուրանոցի բացումը շաքարի արտադրման ոլորտում մասնագիտացող ընկերության գովազդային ակցիա է հանդիսանում:
22.03.2013