Ի՞նչ է ակնկալվում Կիպրոսից ԵՄ օժանդակության դիմաց

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԵՄ ղեկավարությունը նախնական համաձայնության են հասել Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում:

Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, համաձայնությունն իրենից ենթադրում է բարձր հարկերի ներմուծում:

Այսպես, Կիպրոսի իշխանությունների, Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների (Եվրախումբ) և վարկատուների «եռյակի» (որի կազմի մեջ մտնում են Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական հանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը) միջև բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում՝ մարտի 24-ին` ողջ օրվա ընթացքում։ Երկար ժամեր ձգձգված բանակցությունների արդյունքում ուշ գիշերը որոշում է ընդունել Կիպրոսին 10 մլրդ եվրո կայունացնող վարկ հատկացնելու վերաբերյալ։

Հարկ է նշել, որ Նիդեռլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը, ով նաև ղեկավարում է Եվրախումբը, հայտարարել է, որ նիստի երկրորդ կարևոր որոշումը եղել է Կիպրոսի երկրորդ խոշորագույն` Ազգային բանկի (Laiki Bank) վերակապիտալիզացիան։

Իսկ ի՞նչ է փոխարենն ակնկալվում Կիպրոսից: Վերջինս է 10 մլրդ եվրո կայունացնող հարկն ստանալու համար պարտավորվում է ինքնուրույն 5.8 մլրդ դոլար հայթայթել:

Աղբյուր` եվրոպական լրահոս