ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԵՄ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հանդես է եկել ԵՄ և ԱՄՀ հետ երկրի բանկային համակարգը սնանկացումից փրկելու քայլերի վերաբերյալ համաձայնագրի պաշտպանությամբ:

Անաստասիադիսը նշել է, որ որոշումը բարդ էր, սակայն “ստեղծված իրավիճակում միակ հնարավորն էր”:

Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ և ԱՄՀ հետ համաձայնեցված քայլերը կսկեն կիրառվել արդեն մոտ օրերս:

Երկուշաբթի Եվրագոտու ֆինանսների նախարարները համաձայնության հասան Կիպրոսին 10 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում:

26.03.2013