ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՄ-ԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄՍԻ ՎՐԱ ԱՐԳԵ՞ԼՔ ԿԴՆԻ

Ռուսաստանը մոտ ժամանակում հնարավոր է ԵՄ-ից սառեցված մսի ներկրման արգելք սահմանի: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Ռուսաստանը ստիպված է նման քայլի դիմել, քանի որ ներմուծված ապրանքներում վերջին շրջանում անորակ կամ ոչ ճիշտ մշակված սննդամթերքների հսկայական քանակ է հայտնաբերել:

Այս արգելքը, նախևառաջ, կտարածվի Իսպանիայի և Նիդերլանդների վրա և ուժի մեջ կմտնի արդեն մարտի 29-ին: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վերջին շրջանում հենց այս երկրներից է ամենամեծ ռիսկային որակի միս ներմուծվում: Այդ երկրների ձեռնարկություններում ռուս մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արտադրողների 2/3-ը խախտում են սանիտարական կանոնները: Կան կասկածներ, որ արտադրողները այլ մսի անվան տակ ձիու միս են արտահանել Ռուսաստան:

26.03.2013