ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԻՊՐՈՍԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԵՎՐՈՆԵՐ Է ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ

Միլիոնավոր եվրոներ, որոնք անհրաժեշտ են Կիպրոսի բանկերի իրացվելիության համալրման համար, չորեքշաբթի Գերմանիայից մատակարարվել են Կիպրոս:

Ինքնաթիռը կղզի է ժամանել տեղի ժամանակով 16:40:

Կիպրոսի բանկերը կբացվեն այսօր 12:00: Դա տեղի կունենա կղզում ֆինանսական սուր ճգնաժամի պատճառով տեղի ունեցած, այսպես ասած, երկարատև “արձակուրդից” հետո:

28.03.2013