ԴԵՎԻԴ ԵՎ ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄՆԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ “ԲԵՔՀԻՆԳԵՄՅԱՆ ՊԱԼԱՏԸ”

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները վաճառում են իրենց անգլիական տունն, որն առավել հայտնի է “Բեքհինգեմյան պալատ” անվանումով: Ամուսիններն իրենց տան համար, որում կա բիլիարդի սրահ, մարզասրահ և թենիսի կորտեր, պահանջում են 15 միլիոն դոլար:

Ընդ որում՝ զույգը պատրաստվում է կալվածքը վաճառել մեկ անհատի: Նրանք չեն ուզում, որ ինչ-որ մեկն ապրի այդ տանն իրենց անվան տակ և հետո աստղաբաշխական թվերով վաճառի այն:

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները պատրաստ են երկար սպասել, մինչև կգտնվի հարմար գնորդը: Վերջին ժամանակներում Բեքհեմները քիչ են այցելում այն հարմարավետ տուն, որը նրանք գնել են: Ժամանակի մեծ մասն այժմ հայտնի զույգն անց է կացնում Քենսինգթոնում:

Ի դեպ, Բեքհեմներն այդ տունը գնել են 1999 թվականին 4 միլիոն դոլարով և զգալիորեն վերակառուցել են այն:

02.04.2013