ԳԵՐՄԱՆԻԱ. ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդը ցանկանում է, որպեսզի մուսուլմանակ տոները դասվեն ազգայինների շարքին:

Կենտրոնական խորհրդի նախագահ Այման Մազեկն առաջարկել է տոնական դարձնել Ռամադան ամսվա օրերից մեկը:

Նա ընդգծել է, որ խոսքը բոլոր քաղաքացիների համար հանգստյան օրվա մասին չէ: Սակայն գործատուն կարող է օգտագործել նման տոները

որպես առավելություն, օրինակ, մուսուլման աշխատակիցները կարող են աշխատել Սուրբ Զատիկի օրերին, երբ քրիստոնյաները հանգստանում են:

Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ նոր տոների ներմուծումը երկրի համար տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ:

05.04.2013