ՖՐԱՆՍԻԱ. ՍԵՆԱՏԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Ֆրանսիայի Սենատն այսօր կդիտարկի միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը: Փաստաթուղթն իրենից ենթադրում է ոչ միայն միասեռ ամուսնության պաշտոնական թույլատրում, այլև նման զույգերի կողմից երեխաների որդեգրման հնարավորություն:

Միասեռ ամուսնություններին դեմ հանդես եկողները բազմից դուրս են եկել ցույցերի իրենց բողոքն արտահայտելու համար: Այդուհանդերձ, երկրի իշխանությունները հայտարարել են, որ օրենքն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա ամռանը:

08.04.2013