Ֆրանսիացիները պատրաստվում են մինչև վերջ պայքարել միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը: Փաստաթուղթն իրենից ենթադրում է ոչ միայն միասեռ ամուսնության պաշտոնական թույլատրում, այլև նման զույգերի կողմից երեխաների որդեգրման հնարավորություն:

Միասեռ ամուսնություններին դեմ հանդես եկողները բազմից դուրս են եկել ցույցերի իրենց բողոքն արտահայտելու համար: Այդուհանդերձ, երկրի իշխանությունները հայտարարել են, որ օրենքն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա ամռանը:

Նման բողոքի ակցիա Ֆրանսիայում տեղի է ունեցել նաև նախօրեին: Հասարակական բարոյականության համար պայքարողները կրկին հանդես են եկել միասեռ ամուսնությունների դեմ:

Ցույցեր տեղի են ունեցել Տյուլ քաղաքում, որտեղ գտնվելիս է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Փարիզում՝ սենատի շենքի մոտ: Ցուցարարները պաստառներով և բարձր կարգախոսերով կոչ են արել մերժել օրենքը: Նրանց կարծիքով, միասեռների նման ազատությունը ոչ թե ժամանակակից հասարակության նշան է, այլ վերջինիս բարոյական քայքայման ուղի:

“Գործադիր իշխանությունը պետք է հասկանա, որ մենք մինչև վերջ ենք գնալու”,-հայտարարում են ցուցարարները:

Համասեռամոլների ամուսնության և նման զույգերի կողմից երեխաների որդեգրման օրինականացման հարցը, որը մտնում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական ծրագրի մեջ, հասարակության շրջանում սուր արձագանք է ստացել: Այս նախաձեռնության դեմ բողոքը միավորեց աջ-կենտրոնական ընդդիմությանը, ազգայնականներին, պահպանողականներին և կաթոլիկ եկեղեցուն: 2012 թվականին նոյեմբերից հանրապետությունում տեղի ունեցան օրինագծի դեմ ուղղված բազմաթիվ համազգային ցույցեր: Դրանցից ամենախոշորը տեղի ունեցավ մարտի վերջին Փարիզում և, կազմակերպիչների խոսքերով, հավաքեց 1,4 միլիոն մարդ՝ դառնալով վերջին տասնամյակների ընթացքում ամենամասշտաբային ցույցը:

Նշենք, որ Սենատի կողմից հաստատվելու դեպքում փաստաթուղթը կվերադառնա Ազգային ժողով, որտեղ տեղի կունենա վերջնական որոշիչ քվեարկությունը:

Արմինե Հարությունյան