Realpolitik. Եվրաինտեգրման քաղաքականություն

Հայաստան-ԵՄ հարաբերությունները շուտով կթևակոխեն նոր փուլ. մինչև նոյեմբեր նախատեսվում է ավարտել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ինչպես նշում են հենց իրենք` եվրոպացի պաշտոնյաները, փաստաթղթի կնքումը նոր որակ կհաղորդի կողմերի համագործակցությանը` առավել մերձեցնելով նրանց: Միաժամանակ նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, ինչի արդյունքում առավել դյուրին կդառնան առևտրատնտեսական հարաբերությունները կողմերի միջև:

Սակայն ԵՄ-ի հետ հարաբերությունները ՀՀ եվրաինտեգրման գործընթացների մի մասն են միայն. մայիսին ՀՀ-ն ստանձնելու է եվրոպական մեկ այլ կառույցի` ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Մեր երկիրն արդեն պատրաստ է հանդես գալ մի շարք նախաձեռնություններով: Եվրաինտեգրման համատեքստում են նաև ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունները:

Եվրաինտեգրման գործընթացների նշանակությունը, դրանցից մեր երկրի ակնկալիքները և ընձեռած հնարավորությունները Realpolitik-ի եթերում կներկայացնի ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրապ Մնացականյանը:

Դիտե’ք Realpolitik-ը ArmNews-ի եթերում կիրակի օրը` 19:30-ին, կրկնությունը` երկուշաբթի 00:30-ին և 14:30-ին, երեքշաբթի` 20:30-ին:

Հաղորդման հեղինակային խումբն ուրախ կլինի ստանալ Ձեր արձագանքները, լսել դիտողություններն ու խորհուրդները։ Հետադարձ կապ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով`(+37410) 588911 և/կամ էլ. փոստի միջոցով` realpolitik@armedia.am:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ