“Հայացք աշխարհին”-ը կրկին եթերում է

Մեր գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ “Հայացք աշխարհին” հեղինակային հեռուստահաղորդումը, որը հեռարձակվում էր շաբաթ երեկոյան, իր նոր “հանգրվանն” է գտել “Armnews” հեռուստաընկերությունում: Համոզված լինելով, որ դեռևս կա լուրջ և ճանաչողական հաղորդումների պահանջարկ հայ հեռուստադիտողի կողմից` մեր տեղեկատվական գործընկերը վստահեցրել էր իր մշտական հեռուստադիտողներին, որ “Հայացք աշխարհին”-ը անպայման վերադառնալու է հայաստանյան եթեր:

Եվ ահա, ուրախությամբ հայտնում ենք, որ “Արմեդիա” ՏՎԳ հեղինակային հեռուստահաղորդումն այսուհետ եթեր կհեռարձակվի ամեն երկուշաբթի 23:00-ին “Armnews” հեռուստաընկերության եթերում “Հայաստան & աշխարհ” հեռուստահաղորդման շրջանակներում (կրկնությունները` երեքշաբթի 09:30 և 15:30-ին):

Ինչպես և միշտ, հեռուստահաղորդման բոլոր թողարկումները հեռարձակումից հետո կկարողանաք դիտել նաև www.armedia.am կայքի “TV” բաժնում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ