ՖՅՈՒԼԵ. ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԲԱՆԱԼԻ

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս ԵՄ-Հայաստան Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որ համաձայնագրի հաջող իրականացումը “բանալի է առաջ շարժվելու համար դեպի շարժունակության հետագա աճը”: Այս մասին հայտնում է ԵՀՔԳ կենտրոնը:

Հանձնակատարը նաև ողջունեց փետրվարին նախագահական ընտրությունների բարելավված անցկացումը` վկայակոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գրանցած արդյունքները: Նա նաև ընդգծեց մնացած առաջարկություններն իրականացնելու անհրաժեշտությունը` գալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես:

Հանդիպման ժամանակ Ֆյուլեն և նալբանդյանը նաև քննարկել են Ասոցացման Համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացիկ փուլը` շոշափելի առաջընթաց արձանագրելով տարվա մեկնարկից ի վեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքվել է Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

23.04.2013