ԵԽԽՎ. “ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՍՏ”

Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը հրապարակել է 2013 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների դիտարկման վերաբերյալ իր զեկույցը: Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ-ում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, Նորվեգիայի ներկայացուցիչ Կարին Ուոլդսեթը, ով Հայաստանում նախագահական ընտրություններն անվանեց “ժողովրդավարության թեստ”:

Փաստաթուղթը կազմված է 63 կետերից և 7 ենթաբաժիններից: Առաջին մասում նկարագրվում է նախընտրական շրջանը, ապա քվեարկության ընթացքը, իսկ վերջաբանում ներկայացված է ԵԽԽՎ դիտորդների եզրակացությունը:

ՀՀ նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ, բնութագրվում են լավ կազմակերպված, նշվում է, որ հարգվել են մարդու հիմնարար ազատությունները: Այս ընտրությունները նախորդ` 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատ առավել բարելավված են գնահատվում:

23.04.2013