ՉԵՐՉԻԼԻ ՄԵՔԵՆԱՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է EBAY ԱՃՈՒՐԴՈՒՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մեքենան վաճառվել է eBay աճուրդում: Խոսքը 1939 թվականի Daimler DB 18 Drophead Coupe կուպե կաբրիոլետի մասին է:

Ի սկզբանե նախատեսվել է 23 նման մեքենա արտադրել, սակայն ընկերության ծրագրերին խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և արտադրվեց միայն 8 օրինակ: Աճուրդում ներկայացված է այդ մեքենաներից վերջին մնացածը:

Լեգենդար վարչապետի մեքենան աճուրդի է ներկայացրել միլիարդերի այրին, որը ցանկացել է անհայտ մնալ: Մեքենայի նախնական գինը 420 հազար եվրոյից ավել է: ԱՃուրդում այն վաճառվել է 470,000 եվրոյով:

30.04.2013