ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՖՐԱՆՍԻԱ

Մայիսի 13-14-ը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կայցելի Փարիզ։

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։

Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ։

Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։

13.05.2013