
ՊՐԱՀԱ. ՄԵՏՐՈՅՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ “ՍԻՐՈ ԲԱԺԻՆՆԵՐ” ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Պրահայի մետրոպոլիտենի ադմինիստրացիան փորձում է օգնել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երկրորդ կեսին:
“Մարդիկ կհանդիպեն և կգնան միասին: Եթե նրանք փոխադարձ ձգողականություն զգան, ապա կարող են հարաբերութուններ սկսել”, – հայտարարել է մետրոպոլիտենի ներկայացուցիչ Ֆիլիպ Դրապան: Նա մեկնաբանել է, որ Ձեռնարկությունը ծրագրում է վագոնների մի մասը հատկացնել իրենց երկրորդ կեսին փնտրող չեխերին:
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս առաջարկը ոչ բոլոր ուղևորներին է դուր եկել: Նրանցից ոմանք մտավախություն են հայտնել, որ, շփոթելով վագոնը, կարելի է անցանկալի ուշադրության արժանանալ:
Նախագիծը նախատեսվում է մեկնարկել 2013 թվականի վերջին: Այն հանդիսանում է լայնածավալ գովազդի մաս, որը պետք է առավել մեծ տարածում հաղորդի Չեխիայի հասարակական տրանսպորտին:
21.05.2013