ԵՄ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ

ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Սիրիայի հակամարտությունը:

Սպասվում է, որ բրիտանացի նախարար Ուիլյամ Հեյգը կփորձի հասնել նրան, որ պատժամիջոցների ռեժիմը թուլանա, որպեսզի սիրիացի ապստամբները կարողանան Եվրոպայից զենք ստանալ:

Սիրիա զենքի մատակարարման եվրոպական արգելքը լրանում է այս շաբաթվա վերջին:

ԵՄ երկրները պետք է որոշեն՝ ինչ անել պատժամիջոցների ռեժիմի հետ. երկարաձգել, թե թուլացնել:

Ցանկացած նմանատիպ որոշման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը: Նրանցից շատերը կտրուկ դեմ են սիրիացի ապստամբներին զինելուն: Լոնդոնի դիրքորոշմանն աջակցում է ԱՄՆ-ն:

27.05.2013