
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է ավագ և կրտսեր փորձագետների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժն ու կարողությունները և աջակցել նրանց ընդգրկմանը քաղաքականության վերաբերյալ երկխոսության (policy dialogue) մեջ:
Մրցույթը հայտարարվում է ծրագրի կոմպոնենտներից մեկի՝ քաղաքացիական հասարակության (ՔՀ) քարտեզագրմանն աջակցության համար:
Փորձագետների պարտականությունները և նրանց համար ներկայացվող պահանջները ներկայացվում են ստորև:
ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բովանդակային առումով քարտեզագրումը պետք է առնվազն՝
• դուրս բերի Հայաստանի ՔՀ հիմնական դերակատարներին՝ հասկանալու համար, թե ինչ կերպով են նրանք ներգավված կառավարման գործընթացներում,
• գնահատի ՔՀ կազմակերպությունների գործունեությանն առնչվող իրավական բազան (ներառյալ Սահմանադրությունը և քաղաքականության ձևավորման համար հիմք հանդիսացող իրավական ակտերը) և հստակեցնի, թե որքանով է դա գործում իրականում ,
• գնահատի համապատասխան ինստիտուցիոնալ շրջանակները, որոնց ներքո գործում են ՔՀ կազմակերպությունները (ներառյալ համագործակցության և խորհրդատվությունների այն մեխանիզմները, որոնց միջոցով հանրային իշխանությունները ներգրավում են ՔՀ դերակատարներին քաղաքականության կերտման և իմպլեմենտացիայի մեջ,
• գնահատի ՔՀ դերակատարների դերն ու դիրքը, ինչպես նաև նրանց հարաբերությունները մյուս դերակատարների հետ (ներառյալ հանրային և մասնավոր սեկտորը, միջազգային դոնորները և այլն),
• կատարի համառոտ ամփոփում քարտեզագրման հաշվետվության համար,
• գնահատի նրանց ձգտումները, հզոր և թույլ կողմերը` աջակցելու համար նրանց` որպես գործընկերներ իրենց ազգային և տեղական զարգացման դերի մեջ,
Ավագ փորձագետը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`
• բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների, լրագրության, տնտեսագիտության կամ իրավաբանության ոլորտում,
• առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակության ոլորտում,
• գրավոր անգլերենի գերազանց տիրապետում,
• Հայաստանի սոցիալ-քաղաքական վերլուծության ապացուցելի փորձ (ինքնակենսագրականի հետ միասին պետք է ներկայացնել անգլերեն լեզվով կատարված առնվազն մեկ Policy paper կամ ուսումնասիրություն)
Քարտեզագրման վերլուծական հաշվետվություն գրելու համար, որը պետք է կազմի 10-12 էջ, նախատեսված է լինելու հինգ աշխատանքային օր:
ԿՐՏՍԵՐ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրտսեր փորձագետը պետք է ղեկավարի ֆոկուս խմբերը, որոնց նպատակն է ստուգել քարտեզագրման ուսումնասիրությունների արդյունքները: Իսկ ՔՀ քարտեզագրման ընթացքում ծրագրի գործընկեր հանդիսացող սոցիոլոգիական ինստիտուտը կաջակցի ֆոկուս խմբերի անցկացմանը:
Կրտսեր փորձագետը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`
• բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների, լրագրության, տնտեսագիտության կամ իրավաբանության բնագավառներում,
• առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ քաղաքացիական հասարակության ոլորտում` ցանկալի է որպես թրեյներ կամ ֆասիլիտատոր,
• հակասական թեմաներով խմբային քննարկումների ղեկավարման (facilitation) ապացուցելի փորձ (ապացույցը ներկայացնել ինքնակենսագրականի մեջ),
• պոտենցիալ լարված իրավիճակների կառավարման ունակություն,
• քննարկման գործընթացը կառավարելու և անձնական կարծիքն արտահայտելուց զերծ մնալու փորձ :
Նշված պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները և անգլերեն լեզվով կատարված առնվազն մեկ Policy paper կամ ուսումնասիրություն (ավագ փորձագետի թեկնածության դեպքում)
info@europeanintegration.am հասցեով
մինչև ս.թ. հունիսի 10-ը ներառյալ:
Խնդրում ենք նամակը վերնագրել՝Փորձագետների ինքնակենսագրական կամ CV for Experts: