2014-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԵՎՐԱՆԵՍԹԻ ՊԼԵՆԱՐ ՆԻՍՏԸ

2014 թվականին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի տարեկան պլենար նիստն անցկացվելու է Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը՝ հղում կատարելով Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանին:

Ըստ Զարայանի՝ դեռ 2011-ին Հայաստանն առաջարկում էր, որ Եվրանեսթը գա մեր երկիր, դրա մասին պաշտոնական գրություն էին ուղարկել, բայց 2012-ին Եվրանեսթի պլենար նիստը որոշվեց անցկացնել Բաքվում: 2012-ին Հայաստանում տեղի ունեցավ հանձնաժողոներից մեկի նիստը, իսկ այս տարի ՀՀ Ազգային ժողովի նախագահը նամակ է հղել Եվրապառլամենտի նախագահին, իսկ վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը աշխատել է բոլոր պատվիրակութունների հետ, որպեսզի բոլորի մոտ միասնական մոտեցում ձևավորվի, որ Եվրանեսթի պլենար նիստը անցկացվի Հայաստնում:

Հիշեցնենք, որ Եվրանեսթը 2009-ին ԵՄ կողմից մեկնարկած Արևելյան գործընկերության նախաձեռնության խորհրդարանական ձևաչափն է: