Հունգարիայի հարցը կքննվի հունիսի վերջին

Հունգարիայի նկատմամբ ԵԽ մոնիթորինգի վերսկսման շուրջ բանավեճը շարունակվում է։ ԵԽԽՎ Բյուրոն դեմ է արտահայտվել մոնիթորինգի վերսկսմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլին, Մոնիթորինգի կոմիտեն կողմ էր արտահայտվել Հունգարիայի նկատմամբ մոնիթորինգի ընթացակարգի վերաբացմանը (Տես՝ Եվրոպայի Խորհուրդը կարող է վերսկսել մոնիթորինգը Հունգարիայում։ Ըստ ԵԽ ընթացակարգի, և՛ Մոնիթորինգի կոմիտեն, և՛ Բյուրոն պետք է արտահայտեն իրենց կարծիքները։ Նրանց միջև համաձայնության բացակայության պարագայում հարցը դրվում է ԵԽԽՎ պլենար նստաշրջանի քննարկմանը։ Այժմ որոշում է կայացվել Հունգարիայի նկատմամբ մոնիթորինգի վերսկսման հարցն ընդգրկել հունիսի 24-28-ին սպսվող ԵԽԽՎ պլենար նստաշրջանի օրակարգում։

Հիշեցնենք, որ «Արմեդիա» ՏՎԳ-ն հարցում էր կատարել ԵԽԽՎ անդամ երկրների նկատմամբ մոնիթորինգի վերսկսման փորձի վերաբերյալ, որի արդյունքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ ԵԽԽՎ մեկնաբանությունը մոնիթորինգի վերսկսման վերաբերյալ “Արմեդիա” ՏՎԳ-ի հարցին։

ԵԽԽՎ մոնիթորինգային ընթացակարգը, որն ուղղված է անդամ և անդամության թեկնածու երկրներում ԵԽ արժեքների, սկզբունքների պահպանման, ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկմանը, պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների։ Մայիսի 31-ին ԵԽԽՎ Մշտական կոմիտեի նիստի ժամանակ հաստատվել են մոնիթորինգի ընթացակարգի հերթական շտկումները։ Մասնավորապես՝ կատարվել են ժամկետային փոփոխություններ, այսուհետ Մոնիթորինգի կոմիտեն պարտավորված կլինի առնվազն երեք տարին մեկ անգամ զեկույց ներկայացնել մոնիթորինգի կամ հետմոնիթորինգային երկխոսության փուլում գտնվող յուրաքանչյուր երկրի համար (նախկինում մոնիթորինգի տակ գտնվող երկրների համար սահմանված էր երկու տարի, իսկ հետմոնիթորինգային երկխոսության փուլում գտնվողների համար չորս տարի ժամկետը)։

Մյուս փոփոխությունը վերաբերում է անդամ երկրների նկատմամբ մոնիթորինգի վերսկսմանը, սահմանվել է երկու տարի ժամկետ Մոնիթորինգի կոմիտեի կողմից որևէ անդամ երկրի նկատմամբ մոնիթորինգ սկսելու կամ վերսկսելու հարցի քննության համար։ Եվ վերջապես, նոր կարգով Մոնիթորինգի կոմիտեին իրավունք է վերապահվում զեկույցներ պատրաստել անդամ երկրներում դեմոկրատական ինստիտուտների աշխատանքի վերաբերյալ՝ բանաձևի կամ առաջարկության հայցի հիման վրա։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է ավագ և կրտսեր փորձագետների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Կարդալ ավելին…