Էշթոնն անհանգստացած է Թուրքիայում տիրող իրավիճակով

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին էշթոնը վերջին օրերի ընթացքում հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքէջից:

Նա իր խոսքում նշել է, որ խորապես վշտացած է մարդկանց մահվան և վնասվածքներ հասցնելու բազմաթիվ դեպքերի առնչությամբ և իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տուժել են կամ հարազատներ կորցրել:

Էշթոնն էական է համարել, որպեսզի բոլոր բռնությունները դադարեցվեն և ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառման բոլոր դեպքերը ճանաչվեն որպես այդպիսին, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Նրա կարծիքով, պահպանվող լարվածությունն ընդգծում է բոլոր կողմերի զսպվածության անհրաժեշտությունը և երկխոսության, փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և անկեղծության հիման վրա արագ լուծում գտնելու կարևորությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իշխանությունների բաց և կայուն ներգրավվածությունը կարևոր է ժողովրդավարության ամրապնդման, վստահության ձևավորման և էսկալացիայից խուսափելու համար:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է անգլերեն տարբերակում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է ավագ և կրտսեր փորձագետների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Կարդալ ավելին…