Այս շաբաթ Եվրոպայում…

Մեր տեղեկատվական գործընկեր «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն ադրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին և միջոցառումներին։

Հունիսի 10-13-ը Եվրախորհրդարանի պլենար նստաշրջանն է, օրակարգում ընդգրկված է քվեարկություն մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ փոփոխություններ Շենգենյան պայմանագրում, ԵՄ տարածքով ճամփորդող ուղևորների անձնական տվյալների օգտագործում, 2014-ից Եվրախորհրդում որոշ երկրների տեղերի կրճատման հարցեր։ Նաև կամփոփվեն ԵՄ Արտաքին քաղաքականության ծառայության գործունեության երկու տարիները, քվեարկության կդրվի բանաձև, ուղերձով հանդես կգա ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Հունիսի 12-13-ին Բրատիսլավայում (Սլովակիա), տեղի կունենա Կենտրոնական Եվրոպայի երկրների գագաթաժողովը, որին ներկա կգտնվի նաև ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, ինչպես նաև 20 եվրոպական երկրների ղեկավարներ։ Հանդիպումը նվիրված է «Հետճգնաժամային վերականգնմանն ուղղված աճի ռազմավարությանը»։ Հունիսի 13-ին պլենար նստաժշրջանների և երկկողմ հանդիպումների ընթացքում քաղաքական, տնտեսական, սոցիալական և անվտանգության հետ կապված մի շարք հարցեր կքննարկվեն։ Կլոր սեղան-քննարկման ժամանակ նախատեսվում է նաև ԵՄ անդամ և Արևելյան հարևանության և Արևմյան Բալկանների ոչ անդամ երկրների միջև համագործակցության, լայն տարածաշրջանում տնտեսական և սոցիալակն աճ խթանող ԵՄ նախաձեռնությունների և ծրագրերի քննարկում։ Արդյունքները կներկայացվեն ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ։

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ

10.06.2013

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը «Ոչ-պետական դերակատարների կարողությունների ուժեղացում՝ ԵՀՔԳ արևելյան տարածաշրջանում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի շրջանակներում հայտարարում է ավագ և կրտսեր փորձագետների մրցույթ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Կարդալ ավելին…