ԳԵՐՄԱՆԻԱ. ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ, ՔՆԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ, 22 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՓՈԽԱՆՑԵԼ

Գերմանիայում դատարանն անօրեն է ճանաչել բանկի աշխատակցին աշխատանքից հեռացնելը, որի աչքից վրիպել է իր ստորադասի սխալը, ով, ննջելով աշխատանքի ժամին, 64 եվրոյի փոխարեն ավելի քան 22 մլն եվրո է փոխանցել մի հաշվեհամարից մյուսին:

Բանկի աշխատակիցը ննջել է՝ ձեռքերն ստեղնաշարին դրած: Արդյունքում նա 222,222,222,22 եվրո է փոխանցել, իսկ մենեջերը հաստատել է տվյալ գործարքը: Սխալն ավելի ուշ ուղղվել է:

11.06.2013