ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարը հունիսի 17-20-ին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ հադնիպման ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Եվգենի Պերեբիյնիսը:

“Հունիսի 17-20-ին Ուկրաինայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարը կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Հունիսի 17-18-ին նա կայցելի Ադրբեջան, 18-19-ին կլինի Հայաստանում: Այցի ընթացքում Կոժարը կհանդիպի այդ երկրների ղեկավարների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այցի նպատակը տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության արդիական հարցերի քննարկումն է: Հատուկ ուշադրություն կհատկացվի ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը”,-ասել է Պերեբիյնիսը:

 13.06.2013