Հունաստան. տնտեսական ճգնաժամի քաղաքական հետևանքները

Հունաստանի խորհրդարանի «ետնաբեմում» քննարկում են երկրում տիրող իրավիճակը: Կարծիք կա, որ «երկիրը դանակի եզրով է գնում, ERT պետական հեռուստաալիքը փակելու որոշումը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների»:

Հունաստանում կրկին համընդհանուր գործադուլ է կազմակերպվել՝ ի նշան աշխատանքից հեռացվելու վտանգի տակ հայտնված լրագրողների պաշտպանության: Ինչևէ, հեռուստատեսության աշխատակիցները շարունակում են աշխատել, Եվրոպական հեռարձակման միությունը, որպես աջակցության նշան, հեռուստաալիքին տրամադրել է իր եթերային հաճախականությունները:

Վարչապետ Անտոնիս Սամարասի՝ պետական հեռուստաալիքի հաշվին տնտեսելու որոշումը խորհրդարանում հաստատվել է միայն աջ ծայրահեղական «Ոսկե արևածագի» կողմից, ՊԱՍՈԿ-ը և Նոր ժողովրդավարությունը կտրուկ դեմ են հանդես եկել: Անտոնիս Սամարասն առաջարկել է գործընկերներին բանակցել: Սոցիալիստների առաջնորդ Եվանգելոս Վենիզելոսը հասկացրել է, որ դեբատները թեժ են լինելու՝ ընդգծելով, որ ինքը չի բացառում նաև արտահերթ ընտրությունների հավանականությունը: Վերլուծաբաններն սկսել են խոսել իշխող կոալիցիայի շրջանում հասունացող պառակտման մասին: Նրանց կարծիքով, ERT-ի փակման պատճառով իշխող կոալիցիայում առաջածաց տարաձայնությունները 2012 թվականի հունիսին Սամարասի վարչապետ ընտրվելուց հետո երկրում ամելաուրջ ճգնաժամն է:

Բազմաթիվ փորձագետներ վստահ են, որ կոալիցիան երկուշաբթի փոխզիջման եզրեր կգտնի, իսկ ժողովուրդը կմնա ձեռնունայն:

Հինգշաբթի Հունաստանի պետական և մասնավոր ոլորտների առաջատար արհմիությունները՝ ADEDY-ն և GSEE-ն, 24-ժամյա գործադուլ անցկացրին՝ որպես ERT պետական հեռուստաալիքի փակման դեմ ուղղված բողոքի նշան:

Արհմիությունները հայտարարում են, որ ERT-ն կառավարության սեփականությունը չէ, այլ «պատկանում է բացառապես հույն ժողովրդին և ենթակա է միայն հարկատուներին»:

Նշենք, որ ERT-ն փակելու կառավարության որոշման մասին հասարակության շրջանում ընդհանուր կարծիք չկա:

Հեռուստառադիոընկերությունը փակելու մասին որոշումը կայացվեց միջազգային վարկատուների եռյակի՝ ԱՄՀ-ի, ԵԿԲ-ի և Եվրամիության ներկայացուցիչների՝ Հունաստան այցելելու ֆոնին, որոնք եկել էին համոզվելու, որ Աթենքը պահպանում է կոշտ տնտեսման ռեժիմը:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ