ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ “ԳՐԵԹԵ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ”

Ինչպես “Ազատություն” ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան, Եվրամիության ու Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են, և մնացել են միայն տեխնիկական բնույթի հարցեր:

Ինչ վերաբերում է Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրին, ապա այն, դեսպանի խոսքով, վերջնական տեսքի բերելու բանակցությունները գտնվում են “դրական ուղու վրա”:

Նրա խոսքերով, ներկայում Եվրախորհրդարանի կողմից վավերացման փուլում են գտնվում Հայաստանի հետ ստորագրված վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրերը:

25.06.2013