Հունգարիայի նկատմամբ մոնիթորինգի վերաբացման հարցը վճռվեց

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հունիսի 24-ին, քննարկել է Հունգարիայի նկատմամբ մոնիթորինգի վերսկսման հարցը և որոշում է կայացրել չվերաբացել մոնիթորինգային ընթացակարգը:

Դրա հետ մեկտեղ, 149 կողմ, 38 դեմ, 24 ձեռնպահ արդյունքով ընդունված բանաձևում նշվում է, որ “Վեհաժողովը որոշում է Հունգարիայի նկատմամբ մոնիթորինգային ընթացակարգ չբացել, ուշադիր հետևել Հունգարիայում տիրող իրավիճակին և գնահատել այս Վեհաժողովի կողմից նշվել են Հունգարիայի նոր սահմանադրությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք մտահոգության առիթ են հանդիսանում և կասկածի տակ են դնում երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովումը: Մասնավորապես առանձնացվել են կետեր՝ վերաբերող կրոնի ազատությանն ու եկեղեցու կարգավիճակին, խորհրդարանի անդամների ընտրություններին, սահմանադրական դատարանի իրավասություններին և արդարադատության իրականացմանն ընդհանրապես:

Դրա հետ մեկտեղ, 149 կողմ, 38 դեմ, 24 ձեռնպահ արդյունքով ընդունված բանաձևում նշվում է, որ “Վեհաժողովը որոշում է Հունգարիայի նկատմամբ մոնիթորինգային ընթացակարգ չբացել, ուշադիր հետևել Հունգարիայում տիրող իրավիճակին և գնահատել այս բանաձևի իրականացման առաջընթացը”: Հունգարիայի իշխանություններին նաև հորդոր է հղվել սերտորեն աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ և կատարել անհրաժեշտ բարեփոխումները՝ ԵԽ-ի առաջ ստանձնած իր պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Խորհրդարանականների որոշումը հիմնվել է այն մոտեցման վրա, որ Հունգարիայի սահմանադրության մեջ կատարած մտահոգության առիթ հանդիսացող փոփոխություններն այնուամենայնիվ հիմնված են եվրոպական ավանդական արժեքների վրա, նշված են եվրոպական շատ երկրների սահմանադրություններում և հաստատվել են Հունգարիայի խորհրդարանի ժողովրդավարական մեծամասնություն կազմող երկու երրորդի կողմից: Այս հանգամանքը մեծապես ազդում է սահմանադրության դեմոկրատական լեգիտիմության և սոցիալապես ընդունելի լինելու վրա:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային կոմիտեն կարծիք էր հայտնել, որ անհրաժեշտ է վերսկսել Հունգարիայի նկատմամբ “մոնիթորինգային ընթացակարգերը”` կապված երկրի նոր սահմանադրության արդյունքում “ժողովրդավարական զսպիչների և բալանսների” խախտման վերաբերյալ առկա լուրջ մտահոգությունների հետ: ԵԽԽՎ Բյուրոն դեմ է արտահայտվել մոնիթորինգի վերսկսմանը։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ ՝ Եվրոպայի Խորհուրդը կարող է վերսկսել մոնիթորինգը Հունգարիայում, Հունգարիայի հարցը կքննվի հունիսի վերջին:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ