ԵՄ-Ն ՍԵՐԲԻԱՅԻ ՀԵՏ ՍԿՍՈՒՄ Է ԱՆԱԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել 2014 թվականի հունվարին Սերբիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցություններն սկսելուն:

Նման որոշում կայացվել է՝ կապված Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների բարելավման հետ: ԵՄ երկրների ղեկավարները ողջունել են նաև հուլիսի 1-ին 28-րդ երկրի՝ Խորվաթիայի անդամակցությունը:

 28.06.2013