ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՂՄ Է, ՈՐ ԼԱՏՎԻԱՆ ԱՆՑՆԻ ԵՎՐՈՅԻ

Եվրախորհրդարանը կողմ է արտահայտվել 2014 թվականի հունվարի 1-ից եվրոյի անցնելու Լատվիայի որոշմանը: Այս հարցի շուրջ ԵՄ խորհրդարանականները քվեարկել են հուլիսի 3-ին: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ Խորհրդարանի պաշտոնական կայքէջից:

Կողմ քվեարկած խորհրդարանականների համոզմամբ, Բրյուսելի աջակցությունը Լատվիային եվրոյի անցնելու հարցում կնպաստի նաև հասարակության աջակցության ձեռբերմանը: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Լատվիայի հասարակության ընդամենը 40 տոկոսն է կողմ եվրոյին անցնելուն: Ինչևէ, նշվում է, որ այս ցուցանիշը հետզհետե աճում է:

Այս հարցի շուրջ վերջնական որոշումը կկայացվի հուլիսի 9-ին`ԵՄ երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

04.07.2013