
ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ Նախարարաների խորհրդի շենքի մոտ, հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել: Նրանք շարունակում է պահանջել Պլամեն Օրեշանսկիի գլխավորությամբ կառավարության հրաժարականը: Շուրջ երեք տասնյակ մարդ ցույց է կազմակերպել նաև երկրի նախագահի նստավայրի մոտ: Մոտ մեկ ամիս առաջ ցույցերի պատճառ հանդիսացավ ոչ հայտնի մեդիամագնատին անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակելը:
08.07.2013