Այս շաբաթ Եվրոպայում…

Հուլիսի 9-ից 10-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ Ծրագրված է նրա հանդիպումը Հայաստանի քաղաքացիական հասարակության, այդ թվում ԱլԳ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այնուհետև Ֆյուլեն կմեկնի Վրաստան։

Հուլիսի 9-11-ը Բուլղարիաում տեղի է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպութան խորհրդարանական վեհաժողովի 41-րդ գլխավոր համաժողովը, որի ժամանակ ելույթով ահնդես կգա նաև ԵԽԽՎ նախագահ ժան-Կլոդ Մինյոնը։

Հուլիսի 8-ին հրապարակվելու է ուսանողների փոխանակման Erasmus ծրագրի ամենամյա զեկույցը։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ