ՇՏԵՖԱՆ ՖԼՅՈՒԼԵՆ ԿՀԱՆԴԻՊԻ ՔՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ս.թ. հուլիսի 9-ից 12-ը կայցելի Հայաստան և Վրաստան: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու պետությունների և Եվրոպական միության միջև համագործակցությանն առնչվող հարցեր և Ասոցացման համաձայնագրերի և դրանց մասը հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի բանակցությունների վերջնական փուլի առաջընթացը՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում համաձայնագրերի նախաստորագրմանն ընդառաջ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:

Հայաստանում՝ հուլիսի 10-ին հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Եդվարդ Նալբանդյանի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության նախարարների հետ, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների և երիտասարդների հետ:

«Վիլնյուսյան գագաթաժողովի նախաշեմը շրջադարձային փուլ է, որի ընթացքում ակնկալում ենք ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության սերտացում մեր գործընկերների հետ, ապահովելով, որ համագործակցության պտուղների կրողը լինի անհատ քաղաքացին: Սա նաև առիթ է ընդգծելու, որ Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանին ու հայ ժողովրդին օժանդակելու իրենց հանձնառությանը», այցի նախօրեին ասաց հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նախատեսվում է նաև, որ Շտեֆան Ֆյլուլեն հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության, հետազոտական կենտրոնների և մամուլ ներկայացուցիչների հետ:

10.07.2013