ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետլին Յովչևը BBC-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երկրի իշխանությունները դեռևս չունեն բնակչության շրջանում աճող բողոքական ակտիվությունը նվազեցնելու քայլերի հստակ ծրագիր:

Յովչևի խոսքերով, որքան երկար են շարունակվում զանգվածային ցույցերը, այնքան մեծանում է բռնության հավանականությունը:

17.07.2013