Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 157,724 եվրո Հայաստանի Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժածների աջակցությանը

Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թ.-ի մայիսի 12-ից 17-ին տեղած կարկտահարությունը գրեթե ամբողջովին վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքը: Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12.800 տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի 7.131 տնտեսությունների բերքը:

Եվրոպական հանձնաժողովի տրամադրած աջակցությունը կազմում է 157,724 եվրո, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ և հիգիենայի հիմնական միջոցներ: Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:

Հիմնական տեղեկություններ

Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է համաձայնագիր Կարմիր խաչի և կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին (ՄՕԱՀ) մարդասիրական նպատակներով 3 մլն. եվրո նվիրատվություն տրամադրելու վերաբերյալ: Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը ֆինանսական օգնություն է տրամադրում փոքր ծավալի աղետների դեպքում, որոնք չենք ունենում համաշխարհային արձագանք:

Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը հիմնադրվել է 1985թ.-ին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներով:

Աղետներին անհապաղ ֆինանսավկան օգնություն անհրաժեշտության դեպքում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դիմում է Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին: Փոքրածավալ աղետների օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դրամաշնորհ է տրամադրում հիմնադրամից, որը կարող է համալրվել դոնորների կողմից:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների և Եվրոպական հանձնաժողովի միջև նվիրատվություն տրամադրելու մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերջինին ընդհանուրը մինչև 3 միլիոն եվրոյով լրացնել հիմնադրամի նախապես համաձայնեցված՝ հունամիտար օգնություն տրամադրելու մանդատին համահունչ ծախսերը:

Աղբյուրը՝ ԵՄ պատվիրակություն Հայաստանում