
ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Հունական խորհրդարանն ընդունել է պետական սեկտորի բարեփոխումների մասին օրենքը, որը նախատեսում է հազարավոր աշխատակիցների ազատում միջազգային ֆինանսական օգնություն ստանալու համար: Օրենքի ընդունման օգտին քվերակել են 153 խորհրդարանականներ, 140-ը դեմ են եղել:
Քվերակությունից առաջ Աթենքում՝ խորհրդարանի շենքի դիմաց հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնք բողոքել են զանգվածային ազատումների դեմ:
18.07.2013