150 ԴՐԱՄԸ ԿԱՍԵՑՎԱԾ Է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ մայրաքաղաքի քաղաքապետարանի կայքէջում հրապարակված տեղեկատվության, կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը: “Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել “Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին” որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի”, – ասված է քաղաքապետի հայտարարության տեքստում:

26.07.2013