ԱՅՍՕՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Աշխարհն այսօր նշում է Ընկերության միջազգային օրը: Այս տոնն օրացույցում համեմատաբար երիտասարդ տոն է: Ինչպես հայտնում է Calend.ru կայքը, դրա անցկացման մասին որոշումը կայացվել է 2011թ-ի ապրիլի 27-ին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նիստի ժամանակ:

ՄԱԿ-ն առաջարկել է պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին այս օրը նշել ելնելով այս կամ այն երկրի մշակութային առանձնահատկություններից:

ՄԱԿ-ի Հռչակագրում հատուկ ընդգծված է այս տոնի կարևորությունը, որպես տարբեր երկրների միջև բարեկամական կապեր հաստատելուն ուղղված տոն: Ավելին, այս օրվա նպատակներից է նաև ներգրավել երիտասարդությանը, այդ թվում և ապագա լիդերներին, հասարակական գործունեության մեջ, ինչը պետք է ուղղված լինի այլ մշակույթների հարգալից ընկալմանը:

Հատկանշական է, որ ներկայումս աշխարհի շատ երկրներում անցկացվում են բազմապիսի միջոցառումներ, որոնք միտված են ընկերության քարոզին և ահա այս տոնը ևս գումարվեց դրանց շարքին:

30.07.2013