ԵՄ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ 7ՄԼՆ ԵՎՐՈ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եվրոպական միությունը, ընթացիկ տարվա հուլիսի 15-ին, փոխանցեց 5 մլն եվրո, որպես Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի (ՄԿՈՒ) ֆինանսավորման վերջին բաժին, ինչպես նաև 2 մլն հատատուն տրանշ՝ ԵՄ-ն Պարենային ապահովման ծրագրի ներքո Երեխաների խնամքի բարեփոխումների ֆինանսավորման նպատակով: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամլո ծառայությունից: Երկու ֆինանսական տրանշերը իրականացվում են 2009 և 2010 թվականներին համաձայնեցված համապատասխան բյուջետային օժանդակության գործառույթի շրջանակներում:

ՄԿՈՒ ծրագրով Հայաստանին տրամադրվում է 15 մլն եվրո ֆինանսավորում: Ծրագիրը միտված է ՄԿՈՒ համակարգի բարեփոխմանը, զբաղվածության հայեցակարգերի մշակմանը, ՄԿՈՒ ծրագրի իրականացման համար բարեկարգ պայմանների ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ զբաղվածությանն ուղղված միջոցառումների կատարելագործման նպատակով:

01.08.2013