ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՓՈԽԵԼ ՕՐԵՆՔԸ, ՄԻԱՅՆ ԹԵ ԲՐԵՅՎԻԿԸ ՉՍՈՎՈՐԻ ԲՈՒՀՈՒՄ

Նորվեգիայի իշխանությունները բավական բարդ իրավիճակում են հայտնվել:

Երկրի “համար 1 բանտարկյալ” Անդերս Բրեյվիկը ցանկանում է կրթություն ստանալ Օսլոյի համալսարանի քաղաքագիտության բաժնում: Փաստացի, ահաբեկիչն ունի իր հիմնավորումները, սակայն երկրի ղեկավարությունը չի ցանկանում թույլ տալ Բրեյվիկին կրթություն ստանալ և դրա համար նույնիսկ պատրաստ է փոխել օրենքը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Այս հարցի շուրջ իրենց դժգուհությունն են հայտնել նաև Օսլոյի համալսարանի բազմաթիվ պրոֆեսորներ: Նշենք, որ 77 մարդու սպանության մեջ մեղավոր ճանաչված Բրեյվիկը նախօրեին իր փաստաթղթերն արդեն ներկայացրել է համալսարան:

01.08.2013