Արևելյան գործընկերության երիտասարդների ֆորում

ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության և Արևելյան գործընկերության 4-րդ` “մարդկանց միջև շփումներ” պլատֆորմի շրջանակներում հոկտեմբերի 22-25-ը Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվելու է Արևելյան գործընկերության երիտասարդների ֆորում: 

Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, անհրաժեշտության դեպքում ապահովվելու է նաև ռուսերեն թարգմանություն:

Ֆորումին մասնակցելու համար հայտարարված է դիմում-հայտերի ընդունելություն: Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը: Մասնակիցների ընտրության մասին կհայտարարվի սեպտեմբերի 20-ին:

Հայտարարության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ անգլերեն տարբերակում: