ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐԳԵԼԵԼ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՀԻՋԱԲ ԿՐԵԼԸ

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են վերանայել բուհերում հիջաբ կրելու մասին օրինագիծը: Ընդգծված աշխարհիկ պետությունում արդեն իսկ արգելված է հիջաբ կրել մի շարք հասարակական վայրերում, իսկ նախկինում նման նախաձեռնությունները մուսուլմանական հասարակության շրջանում բողոքի մեծ ալիք և զանգվածային անկարգություններ էին բարձրացնում, հիշեցնում է “Коммерсант”-ը:

Եթե նոր արգելքն ընդունվի, ապա հիջաբների հետ մեկտեղ կարգելվի նաև մեծ խաչեր կրել:

08.08.2013