ԱՇԽԱՐՀԸ ՏՈՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին երիտասադության հարցերով նախարարների Համաշխարհային համաժողովի առաջարկով, որը տեղի է ունեցել Լիսաբոնում 1998 թվականի օգոստոսի 8-12-ին:

Երիտասարդության միջազգային օրն առաջին անգամ տոնել են 2000 թվականի օգոստոսի 12-ին, հայտնում է Calend-ը:

Տվյալ օրը տոնելը նպաստում է երիտասարդության շահերից բխող գործողությունների Համաշխարհային ծրագրի մասին գիտելիքների ձեռքբերմանը, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1995 թվականին և ընդլայնվել 2007 թվականին:

Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա թեման է երիտասարդության միգրացիան:

12.08.2013